ՀՀ նախագահը մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհել «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավարին

Armenpress 11:54, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանին մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Անուշավանի Գալստյանին շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am