1000х90.jpg (78 KB)

Արաբական կոալիցիան ռազմական գործողություն Է սկսել Եմենում

Armenpress 10:01, 20 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն Է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya-ն:Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալիքին հայտարարել Է, որ գործողությունը համապատասխանում Է միջազգային իրավունքին, եւ խնդրել Է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից: Կոալիցան նշում Է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում Է ծովային նավագնացության ազատությանը:Ավելի վաղ Թուրքի ալ Մալիքին հայտնել Է, որ կոալիցիոն ուժերը խափանել են «հուսի աշխարհազորայինների ահաբեկչական գործողությունը Կարմիր ծովի հարավում»:Ինչպես արդեն տեղեկացվել Է, եմենցի ապստամբ հուսիները ստանձնել են այն հարվածների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 14-ին հասցվել են Սաուդյան Արաբիայի Aramco նավթընկերության օբյեկտներին, սակայն Էր Ռիադում գտնում են, որ գրոհներն իրականացվել են ոչ Եմենից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am