Այս տարի ԿԲ-ի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի

Armenpress 18:14, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս տարի Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր): Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին»,- գրել է վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am