Թուրք հայտնի դերասանը հայ նկարչի նկարները գնելու համար մեծ գումար է վճարել

Armenpress 17:55, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի դերասան Ջեմ Յըլմազը, «Ժամանակակից Ստամբուլ» ցուցահանդեսի բացմանը մասնակցելիս, գնել է հայ նկարչի երկու թանկարժեք նկար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Փոստա» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ նա գնել է հայ նկարիչ Տարոն Մուրադյանի «Pequod» և «Portre 4» կտավները, որոնցից առաջինի համար նա վճարել է 66 հազար, իսկ երկրորդի համար՝ 20 հազար ԱՄՆ դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am