Սեպտեմբերի 20-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությու նը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Պաշտոնական այցով Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը: Նա և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կհանդիպեն լրագրողների հետ:

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է պարգևատրման արարողություն:

Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ: Օրակարգում հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

ՀՀ անկախության տոնին ընդառաջ կբացվի Գագիկ Գասպարյանի հեղինակային ֆոտոցուցահանդեսը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով:

Հայաստանի ազգային գրադարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպում է ընթերցումներ: Գրական ընթերցմանը կհաջորդի Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մասին զրույց-քննարկում:

Հայաստանի նկարիչների միությունում կբացվի գեղանկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի «Իրականության երազներ» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Լրագրողների հետ հանդիպմանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները կամփոփեն աշխարհի առաջնության արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am