Իրաքը չի միանա ծովում անվտանգության ապահովման կոալիցիային

Armenpress 17:23, 19 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը չի միանա ծովում անվտանգության ապահովման կոալիցիային եւ հանդես Է գալիս դրան Իսրայելի մասնակցության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է INA գործակալութունը՝ վկայակոչելով Իրաքի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ աս-Սահաֆի հայտարարությունը:«Իրաքը չի միանա ոչ մի ուժի, որը պաշտպանում Է ջրային ուղիները նեղուցում»,-հայտարարել Է աս-Սահաֆը:Գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ «Իրաքը նաեւ դեմ Է դրան Իսրայելի մասնակցությանը»: Նա հավելել Է, որ Պարսից ծոցի անվտանգության պատասխանատվությունն ընկած Է այն երկրների վրա, որոնք ելք ունեն ծոց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am