Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան

Armenpress 16:38, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է մոտ 182 մլն 765 հազար դոլարի բնական գազ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տարեկան կտրվածքով Ադրբեջանից Վրաստանին մատակարարվող բնական գազի ծավալները ավելացել են 74 հազար 600,8 խմ-ով կամ 7,15 տոկոսով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am