ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պլանավորում Է Պարսից ծոցի պարեկումն սկսել նոյեմբերին. Kyodo

Armenpress 16:34, 19 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիան պլանավորում Է այս տարվա նոյեմբերին սկսել Պարսից ծոցի պարեկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտնել Է Kyodo գործակալությունը: Kyodo-ի աղբյուրի տվյալներով, որը մասնակցել Է այս թեմայով սեպտեմբերի 16-ին Բահրեյնում անցկացված կոնսուլտացիաներին, պարեկման համար գործի կդրվի 55 նավ: Նշվում Է, որ կոնսուլտացիաները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի նավի վրա, դրանց մասնակցել են 28 երկրի, ներառյալ Ճապոնիայի, ներկայացուցիչները: Միեւնույն ժամանակ ընդգծվում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջադրված այդ պլանի իրագործումը կարող Է դժվարությունների բախվել, քանի որ կոալիցիայի մեջ մտնելու մտադրության մասին ներկայում հայտնել են միայն Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am