Facebook-ը տեսակապի համար սարքերի նոր մոդելներ Է ներկայացրել

Armenpress 16:22, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook կորպորացիան նորացրել Է տեսակապով խոսելու համար իր Portal սարքերի շարքը: Այդ մասին ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 18-ին հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Facebook-ը Portal անվանումով սմարթ-դինամիկներ՝ Էկրանով եւ խցիկով, առաջին անգամ ցուցադրել Է 2018 թվականի հոկտեմբերին՝: Այն ժամանակ ընկերությունում հայտարարեցին, որ սարքերը նախատեսված են տեսակապով խոսելու համար, օրինակ՝ Messenger հավելվածի օգնությամբ: Ընկերությունն սկզբնապես ներկայացրել Է երկու մոդել. 10 դյույմ (25,4 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյ ունեցող Portal-ը եւ Portal+-ը՝ 15,6 դյույմ (39,6 սանտիմետր) անկյունագծով: Սարքերի ծրագրային ապահովումը թույլ Է տալիս որոշել, թե քանի մարդ Է սենյակում գտնվում զրույցի ժամանակ, եւ խցիկը ֆոկուսավորել նրանց վրա: Սեպտեմբերի 18-ին Facebook-ը ցուցադրել Է ստանդարտ Portal՝ նոր դիզայնով, ինչպես նաեւ ութդյույմանոց (20,36 սանտիմետր) Էկրանով Portal Mini-ն: Բացի այդ, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել Է Portal TV անվանումով սարքը: Սա հեռուստացույցի՝ Էկրան չունեցող կցուրդ Է՝ խցիկով եւ միկրոֆոնով: Հեռուստացույցին միացնելիս սարքը թույլ Է տալիս դրանով խոսել տեսակապով եւ պատկերի նկատմամբ կիրառել լրացված իրականության Էֆեկտներ: Ընկերությունում նշում են, որ Portal սարքերը երկու օգտատերերի թույլ են տալիս միաժամանակ միեւնույն տեսանյութը դիտել Facebook Watch հարթակում: Եթե զրուցակիցները ցանկանում են կարծիքներ փոխանակել դիտած տեսանյութի վերաբերյալ, ցուցադրությունն ինքնաբերաբար կանգ Է առնում: Facebook-ում հավաստիացրել են, որ Portal-ը մշակելիս հատուկ ուշադրություն են հատկացրել սարքերի սեփականատերերի անձնական տեղեկատվության պաշտպանությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am