Փարիզի Վո լը Վիկոնտ դղյակից 2 մլն եվրոյի թանարժեք իրեր եւ կանխիկ դրամ են գողացել

Armenpress 16:13, 19 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ - արեւելքում ներթափանցել Է XVII դարի դղյակի տարածք եւ տարել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր եւ փող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները: Դղյակի համալիրի շինություններից մեկում այդ պահին գտնվել են դրա սեփականատերերը՝ տարեց զույգ: Հափշտակիչները կապկպել են նրանց, նրանք վնասվածքներ չեն ստացել: Ոստիկանությունը որոնում Է վեց հանցագործի: Խոսքը վերաբերում Է Վո լը Վիկոնտ պալատ-դաստակերտին, որն ամենամեծ մասնավոր սեփականություններից մեկն Է Ֆրանսիայում: Համալիրի տարածքն զբաղեցնում Է շուրջ 500 հեկտար: Պալատը կառուցվել Է 1656-ից մինչեւ 1661 թվականը Նիկոլա Ֆուկեի համար, որ ֆինանսական հարցերով Էր զբաղվում Լյուդովիկոս XIV-ի պալատում: Դղյակը բաց Է զբոսաշրջիկների այցելության համար: Տերերն զբաղեցնում են դղյակի համալիրի միայն մի մասը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am