Կաջոյանի և Բերիանիձեի մրցակիցները հայտնի են  

Armenpress 16:08, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշներ Կաջոյանը և Բերիանիձեն գիտեն իրենց առաջին մրցակիցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/16 եզրափակիչում կմրցի Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկայի հետ։ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսանդր Խոտսյանիվսկիի հետ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am