Թրամփն ինքնագիր Է թողել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատին

Armenpress 14:19, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին ինքնագիր Է թողել ամերիկա-մեքսիկական սահմանին կառուցվող պարսպի վրա: Սպիտակ տան ղեկավարը ժամանել Է Սան Դիեգո սահմանամեձ քաղաք, որպեսզի արգելափակոցի կառուցման գործընթացի տեսչական ստուգում կատարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարը եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողների հարցերին պատասխանել են անմիջականորեն շինհրապարակում, ոտեղ տեղի են ունենում ինըմետրանոց պարսպի կառուցման աշխատանքները: Մամուլի ասուլիսից հետո շինարարներից մեկի խնդրանքով Թրամփը հատուկ մարկերով իր ինքնագիրն Է թողել հողի մեջ խփված ցցագերանին: Նախագահին ուղեկցող պաշտոնատար անձինք հետեւել են նրա օրինակին:

Նախագահը լրագրողներին պատմել Է, որ կառուցվող պարիսպը «համաշխարհային դասի» Է, դրա դրա մեջ օգտագործվում են ցեմենտ եւ ամրանաձողեր: «Այն թանկ Է նստում, բայց դա անհրաժեշտ Է»,- ընդգծել Է Թրամփը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կառավարության խնդրանքով 20 պրոֆեսիոնալ ժայռամագլցորդներ փորձել են բարձրանալ պարսպի մակետի վրա, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am