Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Armenpress 13:29, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 19-ին  12:10-ին հաղորդում է ստացել  «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից, որ հագուստի շուկայի մոտից  հրազենային վնասվածքներով մի տղամարդ է տեղափոխվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Այս պահին օպերատիվ խմբերը դեպքի վայր են մեկնել: Դեպքի հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am