Ֆուտբոլի ընտրանին առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում  

Armenpress 13:23, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին 96-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 2 հորիզոնականով:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է Բելգիան: Լավագույն 10-յակում են նաև Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Կոլումբիան և Արգենտինան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am