Վարչապետն ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել

Armenpress 11:45, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստի մեկնարկին՝ ավելացնելով, որ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին նշանակել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:

«Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանն ու հրապարակմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից: Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am