1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Armenpress 20:45, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված արձանագրության քողազերծման և Վեհարանի բացման կապակցությամբ թողարկված նամականիշերի մարման արարողությանը:

Հաջորդիվ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել Վեհարանում, ծանոթացել բարեկարգման շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին:

Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների հայրապետանիստը, կառուցվել է մեկ դար առաջ` Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am