ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Armenpress 19:17, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին՝ Արթուր Մկրտչյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդազարյանն այս մասին տեղեկացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ:

«Մկրտչյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի այս ոլորտում: Վստահ եմ, որ նա արժանացել է բոլորիդ վստահությանը: Մենք հավաստիացնում ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի Մկրտչյանը կարողանա ճիշտ և որակյալ աշխատել»,- ասաց ԲԴԽ նախագահը և հավելեց, որ իրենք մշտապես պատրաստ են ցանկացած քննարկման:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահը  եղել է ներկայիս ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է 2018 թվականի փետրվարի 21-ին: ԲԴԽ որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am