1000х90.jpg (78 KB)

Երասխ գյուղում 720 հակ անասնակեր է այրվել

Armenpress 18:41, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 18-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում` անասնագոմի տանիքում, այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 16:37-ին:

Այրվել է 720 հակ անասնակեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am