Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Armenpress 17:44, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կառավարության e-gov.am կայքից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am