ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կկայանա ՀՀ կառավարության նիստը: Գործադրի նիստի օրակարգում երկու տասնյակից ավելի հարցեր են:

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սպասվում են խոշոր միջոցառումներ: Առաջին անգամ կանցկացվի N2 համաժողովը, որի սկիզբը կազդարարվի երեք զուգահեռ միջոցառումներով: Սպասվում է Ինտերնետ կառավարման, Ցանցային օպերատորների խմբի և այլ համաժողովներ:

Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները՝ քաղաքական, հասարակական գործիչների քննարկման առանցքում: Հրավիրված ասուլիսներում ոլորտի ներկայացուցիչները կանդրադառնան հարցին:

Հայաստանի բանկերի միությունը կազմակերպում է ֆինանսական գրագիտության դասընթաց:

Պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվի քննարկում՝ «Անկախ Հայաստան. 28-ամյա անկախության ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով։

Մեծ էկրաններին պրեմիերա է: Կինոսերներին կներկայացվի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» ֆիլմը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am