«Թբիլիսոբա 2019»-ի տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 5 – 6-ը

Armenpress 16:24, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաքի «Թբիլիսոբա 2019» տոնը կկայանա հոկտեմբերի 5-ին եւ 6-ին, այդ մասին հայտնել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքի օրը՝ «Թբիլիսոբան», որը նվիրված Է Թբիլիսիին եւ բերքահավաքին, ամեն տարի ընդգրկում Է միանգամից մի քանի վայրեր քաղաքի կենտրոնական շրջաններում՝ Ռիկե պուրակը, Դեդաենա զբոսայգին, Եվրոպայի հրապարակը, Բարաթաշվիլիի փողոցը եւ Առաջին Հանրապետության հրապարակը: Սկսած 2018 թվականից «Թբիլիսոբան» ամեն տարի անցկացվում Է հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին, այլ ոչ թե ամսվա վերջին, ինչպես ավելի վաղ ընդունված Էր:

Կալաձեի խոսքով՝ այս տարի Վրաստանի մայրաքաղաքի տոնը համընկել Է Թբիլիսիի Միջազգային թատերական փառատոնի եւ Վրաստանում «Բրիտանական սեզոնի» անցկացման հետ, որը նախատեսում Է 60-ից ավելի միջոցառումների անցկացում գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ գործարարության ոլորտում:

«Թբիլիսոբան» նշվում Է 35-րդ անգամ: Առաջին անգամ Քաղաքի օրը նշվել Է 1979 թվականի հոկտեմբերին: Վրաստանի պատմության բարդ սոցիալ-տնտեսական շրջանի պատճառով1989-ից մինչեւ 1994 թվականը տոնը չի նշվել, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am