1000х90.jpg (78 KB)

Նաթանյահուի կուսակցությունը եւ նրա հիմնական մրցակիցներն առաջատարներն են Կնեսետի ընտրություններում

Armenpress 14:31, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնեսետի ընտրություններում քվեաթերթիկների 60,28 տոկոսի տվյալների մշակման արդյունքներով վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ընթանում Է երկրորդ տեղում՝ ձայների 25,68 տոկոսով, իսկ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավանն»՝ առաջին տեղում՝ 26,34 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը (ԿԸՀ): Առայժմ երկու կուսակցությունները խորհրդարանում ստանում են 32-ական տեղ:

Երրորդ տեղում Է իսրայելացի արաբների «Ընդհանուր ցուցակ» կուսակցությունը՝ ձայների 8,47 տոկոսով (12 տեղ): Այնուհետեւ գալիս են ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը (7,72 տոկոս), «Մեր տունն Իսրայելն Է» ազգային-հայրենասիրական կուսակցությունը (7,26 տոկոս), ոււղղադավան «Յախադուտ խա Տորա»-ն (6,47 տոկոս): Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ նույնպիսի դասավորության մասին հայտնել Է «12-րդ ալիքը»՝ վկայակոչելով ԿԸՀ-ի մի աղբյուր եւ ձայների 91 տոկոսի ամփոփման արդյունքները, հիշեցնում Է Jerusalem Post-ը: Հեռուստաալիքը նաեւ հայտնել Է, որ ձայների հաշվման նկատմամբ մեծ ուշադրության պատճառով ԿԸՀ-ն կատարում Է վերահաշվումներ, ուստի ընտրությունների արդյունքների ամփոփումը ձգձգվում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am