Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման Էֆեկտը հասել Է բարձրակետին եւ այժմ անկում Է ապրում. Ռուհանի

Armenpress 14:20, 18 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման Էֆեկտը հասել Է իր բարձրակետին եւ այժմ նվազում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Իհարկե, այդ ճնշումը բացասական ազդեցություն ունեցել Է մարդկանց կյանքի վրա, բայց այն հասել Է իր բարձրակետին եւ այժմ անկում Է ապրում»,- Ռուհանիի խոսքը մեջբերված Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Նա հավելել Է, որ «վերջին ամիսների ընթացքում դիտվում Է երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում»: «Դա չի նշանակում, որ բնակչության բոլոր խնդիրները լուծված են, բայց պետությունը եւ նրա ներկայացուցիչները ի վիճակի են (երկիրը) տանել իրադրության նորմալացման ուղղությամբ»,-ասել Է Հասան Ռուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am