1000х90.jpg (78 KB)

«Լիվերպուլ»-ը պարտվեց, «Բարսելոնա»-ն չհաղթեց. Չեմպիոնների լիգա

Armenpress 01:01, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկեց E, F, G, H խմբերի անդրանիկ տուրի հանդիպումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում անգլիական «Լիվերպուլ»-ը հյուրընկալվելով «Նապոլի»-ին՝ զիջեց 0:2 հաշվով: «Զալցբուրգ»-ը գոլառատ խաղում՝ 6:2 հաշվով հաղթեց «Գենկ»-ին:

F խմբում «Ինտեր»-«Սլավիա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ «Բորուսիա»-«Բարսելոնա» խաղում դարպասի գրավում առհասարակ չարձանագրվեց:

G խմբում «Լայպցիգ»-ն արտագնա խաղում 2:1 հաշվով գերազանցեց «Բենֆիկա»-ին, «Լիոն»-«Զենիթ» խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

H խմբում «Վալենսիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Չելսի»-ին, «Այաքս»-ը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լիլ»-ի դարպասը:

 Երկրորդ տուրի հանդիպումները թիմերը կանցկացնեն հոկտեմբերի 1-2-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am