1000х90.jpg (78 KB)

Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում է

Armenpress 18:13, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 3-րդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը սև խաղաքարերով գերազանցեց Ռուսաստանից Մաքսիմ Մատլակովին: Երկու պարտիաների ընդհանուր 1,5-0,5 հաշվով հայ գրոսմայստերը շարունակում է պայքարը:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am