Tinder-ը նկարահանել Է իր առաջին սերիալը

Armenpress 17:42, 17 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց ծանոթությունների Tinder ծառայությունը նկարահանել Է իր սեփական սերիալը: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, սա դարձել Է իր տեսակոնտենտի ստեղծման ուղղությամբ ընկերության արած առաջին քայլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ապոկալիպսիսային սյուժետային գիծ ունեցող բազմասերիանոց շոուն զարգանում Է հարաբերությունների պատմության ֆոնին, բայց այդ ամենն ուղղակիորեն կապված չԷ Tinder-ի հիմնական գործունեության հետ»,-հայտարարել Է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ սերիալը նկարահանվել Է Մեխիկոյում անցած օգոստոսի վերջին: Շոուի պրեմիերայի ժամկետների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ինչպես նշում Է գործակալությունը, սերիալների ստեղծումը Tinder-ի նոր ռազմավարության բաղկացուցիչ մասն Է, որն ընկերությունը կհրապարակի մոտ ապագայում: Խնդրին ծանոթ աղբյուրի խոսքով՝ սերիալի նկարահանումներն առաջին քայլն Է հեղինակային տեսակոնտենտի համար առցանց հարթակի ստեղծման ճանապարհին: Այդ որոշումն օրինաչափ Է, քանի որ հավելվածի սեփականատեր Match ընկերությունն InterActiveCorp (IAC)-ի մաժորիտար սեփականությունն Է, որը հիմնվել Է Paramount Pictures կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Բարրի Դիլերի կողմից: Reuters-ը հիշեցնում Է, որ 2018 թվականի հոկտեմբերին Tinder-ը գործարկել Է Swipe Life անվանումը կրող իր կայքը՝ ծանոթությունների եւ հարաբերությունների մասին հոդվածներ ու տեսանյութեր հրապարակելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am