Փոխհրաձգություն ղրղզա-տաջիկական սահմանին, կան զոհեր ու տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղըզ սահմանապահ Է զոոհվել, եւս վեց զինծառայողներ վիրավորվել սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության՝ սեպտեմբերի 17-ին տարածված հաղորդագրության մեջ: «Երկու զինծառայողների վիճակը գնահատվում Է՝ ծանր»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ:
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդքալի Աբիլգազիեւը սեպտեմբերի 17-ին ժամանել Է Տաջիկստանի հետ սահման: Ղրղզական կողմի տվյալների համաձայն՝ սահմանին անսպասելիորեն փոխհրաձգություն ծայր Է առել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Պատճառը դարձել Է Տաջիկստանի քաղաքացիների կողմից օբյեկտի կառուցումը վիճելի հատվածի տարածքում: Տաջիկ զինծառայողները կիրառել են ոչ միայն հրազեն, այլեւ ականանետներ:
Ղրղզստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ ընդհարման հետեւանքով զոհվել Է հանրապետության մեկ զինծառայող: Եվս 13 մարդ վիրավորվել Է, այդ թվում՝ վեց սահմանապահ եւ մեկ դեռահաս: Տաջիկստանի ԶԼՄ-ները վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին, նշում են, որ ղրղզ սահմանապահների հետ մարտական ընդհարումների հետեւանքով զոհվել Է տաջիկ երեք զինծառայող: Երկու երկրների միջեւ սահմանի երկարությունը կազմում Է 970 կիլոմետր: Այսօրվա դրությամբ կողմերը սահմանի անցման գիծը հաստատել են 519 կիլոմետրի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: