1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար

Armenpress 09:52, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Համաթուրքական դաշինքը նպատակ ունի հասնել այն բանին, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջանները, որից հետո դեմ չի լինի, որ միջազգային զորքեր տեղակայվեն Արցախում (իհարկե նաեւ թուրքական զորախմբի մասնակցությամբ), իբր երաշխավորելու արցախցիների անվտանգությունը:

Սակայն դա կարող է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ Արցախը միանգամից կմեկուսանա Հայաստանից, աշխարհից, իսկ հայությունը կզրկվի Արցախին աջակցելու անմիջական հնարավորությունից: 

Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» զավթողական քաղաքականության ժամանակ թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչներ աջակցում էին իսլամական ծայրահեղականներին եւ կռվում նրանց կողմից Սիրիայի եւ Իրաքի դեմ: Այդ մասին վկայում են նաեւ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչների ռազմատենչ տեսագրությունները եւ նրանց բազմաթիվ զոհերի թաղումները: Բաքվում հույս ունեին, որ այսպիսով կկարողանան իրենց կողմը գրավել իսլամական ծայրահեղականներին, որոնք ջիհադ կհայտարարեին Հայաստանի նկատմամբ եւ իսլամական ծայրահեղականների ահաբեկչական հարձակումներով ոչ միայն Արցախը կգրավեին նորից, այլեւ՝ Հայաստանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am