ՀՀ օրաթերթ. Շենգենյան երկրներ մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել

Armenpress 09:51, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանից  եվրոպական երկրներ  մեկնող անձանց նպատակները բավական տարբեր են, ոմանք մեկնում են հանգստի, ոմանք բուժման, ոմանք պարզապես այցելում են այս կամ այն մերձավորի: Այս տարվա ամռան  թեժ շրջանում հայաստանցիների  կողմից շատ էին դժգոհություններն այն մասին, որ  դիվանագիտական կառույցները մուտքի արտոնագրի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու եւ պատշաճ ժամկետում դրանք ուսումնասիրելու ժամանակահատվածը արհեստականորեն երկարաձգում են՝ պատճառաբանելով, որ  հայտերն են շատ: 

Մարդիկ, որոնք նախապես վճարել են ավիատոմսի ձեռք բերման եւ կեցության դիմաց՝  հստակ օր ամրագրելով,  ստիպված են սրտատրոփ սպասել, թե վերջապես երբ են մուտքի արտոնագրի կնիքն իրենց փաստաթղթում տեսնելու: Ու շատ դեպքերում մուտքի արտոնագրի թույլտվությունը մերժվում է, երբ արդեն վճարած գումարը դառնում է վերադարձման ոչ ենթակա, քանի որ տուրիստական ընկերությունն արդեն  տոմսն ամրագրել է, վճարել ու վիզիայի ստացման համար  էլ քաղաքացուն հստակ երաշխավորել:

ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հաստատել է  խնդրի առկայությունն՝ ասելով, որ  ՀՀ քաղաքացիների շրջանում առկա դժգոհությունների ալիքից իրազեկ են, որ բազմաթիվ բողոքներ են ստացել ՀՀ քաղաքացիներից: Խնդիրն այն է, որ վիզայի արտոնագրի ստացման համար  քաղաքացին պետք է  ամիսներ առաջ  փաստաթղթերը ներկայացնի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am