Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային փուլի հանդիպումները

Armenpress 08:49, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 17-ին կկայանա E, F, G, H խմբերի առաջին տուրի հանդիպումները:

E խմբում «Նապոլի»-ն կընդունի «Լիվերպուլ»-ին, «Զալցբուրգ»-ը` «Գենկ»-ին:

F խմբում իտալական «Ինտեր»-ը կփորձի գերազանցել Պրահայի «Սլավիա»-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ն` կատալոնական «Բարսելոնա»-ին:

G խմբում «Լիոն»-ը սեփական հարկի տակ կխաղա «Զենիթ»-ի, «Բենֆիկա»-ն` «Լայպցիգ»-ի դեմ:

Եվ H խմբում անգլիական «Չելսի»-ին Լոնդոնում կհյուրընկալի «Վալենսիա»-ին, իսկ «Այաքս»-ն Ամստերդամում ուժերը կչափի «Լիլ»-ի հետ:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am