Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Armenpress 17:46, 16 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am