Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան

Armenpress 17:32, 16 Սեպտեմբեր, 2019

ՎԱՆԱՁՈՐ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- ասաց վարչապետը:

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Հյուրի կարգավիճակով նիստին հրավիրվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am