«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն Է նվաճել լավագույն հատուկ Էֆեկտների համար

Armenpress 15:02, 16 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» շոուն յոթերորդ «Էմմի» մրցանակն Է ստացել Creative Arts Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն հատուկ Էֆեկտների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:Ֆենթեզի հեռուստասերիալն այս կատեգորիայում պարգեւների թվով գերազանցել Է «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» եւ «Աստղային ճանապարհ. ճանապարհորդը» կինոնկարներին: «Գահերի խաղը», սկսած 2012 թվականից, լավագույն հատուկ Էֆեկտների համար մրցանակի հաղթահերոսն Է դարձել ամեն տարի, բացառություն Է կազմել 2017 թվականը, երբ շոուն չկար անվանակարգորդների թվում: Այս տարի պարգեւը բաժին Է հասել «Զանգեր» Էպիզոդին, որտեղ տեղի Է ունենում Վեստերոսի վճռորոշ ճակատամարտը: Creative Arts Awards-ի արարողությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Լոս Անջելեսում: Ամերիկյան հեռուստաակադեմիայի մրցանակների հիմնական մասը կհանձնվի սեպտեմբերի 22-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am