1000х90.jpg (78 KB)

Մահացել Է «Բեւեռլի-Հիլզ, 90210» սերիալի դերասան Բրայան Թերքը

Armenpress 14:47, 16 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 50-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել Է ամերիկացի դերասան Բրայան Թերքը, որը հայտնի Է «Բեւեռլի-Հիլզ, 90210» սերիալում խաղացած դերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun տաբլոիդը:Ավելի քան մեկ տարի առաջ դերասանին քաղցկեղ Էին ախտորոշել: Նա դա գաղտնի Էր պահում մերձավորներից: Թերքի հիվանդության մասին միայն անցած ամռանն են իմացել գործընկերներն ու բարեկամները: Հենց այդ ժամանակ Էլ նրանք ստեղծեցին օգնության հատուկ հիմնադրամ, բայց դերասանը չկարողացավ բուժվել:Մնացել են դերասանի կինն ու ութամյա որդին:Թերքը նկարահանվել Է մի քանի տասնյակ ֆիլմերում, հիմնականում կատարելով երկրորդ պլանի դերեր եւ հայտնվելով Էպիզոդներում: Նրա աշխատանքների ցուցակը ներառում Է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Ամերիկյան կարկանդակ 2», «Կոկորդիլոս Դանդին Լոս Անջելեսում» եւ «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին. կորուսյալ աշխարհ» ժապավենները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am