Իրանը պատրաստում Է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը. ԱԳՆ

Armenpress 14:41, 16 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մշակում Է միջոցառումներ, որոնք կկազմեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, սեպտեմբերի 16-իան հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(Պարտավորությունների կրճատման) երրորդ փուլը ներկայում կատարվում Է, չորրորդը գտնվում Է նախապատրաստման փուլում»,- նշել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Մուսավին հավելել Է, որ Թեհրանը «կհետեւի միջուկային գործարքին, քանի դեռ Իրանի իրավունքների եւ պարտավորությունների միջեւ հավասարակշռությունը պահպանվում Է ԳՀՀԾ-ի շրջանակներում»: «Իսկ եթե պայմանագրում Իրանի մնալը դառնա ոչ ի շահ նրա, ապա Թեհրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»,- պարզաբանել Է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Սեպտեմբերի 6-ին Թեհրանը ձեռնամուխ Է եղել միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, որի ընթացքում երկիրը հրաժարվել Է ատոմային հետազոտությունների սահմանափակումների պահպանումից: Ըստ իրանական կողմի հայտարարության՝ այդ գործողությունները թելադրված են այն բանով, որ համաձայնագրի եվրոպական մասնակիցները չրիվ չափով չեն կատարում իրենց խոստումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am