1000х90.jpg (78 KB)

Ըմբիշ Կարապետ Չալյանը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ. նա նվաճեց ՕԽ ուղեգիր  

Armenpress 14:07, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարապետ Չալյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱԱ-ի քառորդ եզրափակչում գյումրեցի մարզիկը 5։4 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախին: Չալյանն ապահովեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մինչ այս Հայաստանն աշխարհի առաջնությունում նվաճել է միայն մեկ մեդալ: Բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am