Կոսովոյի հարցը կարելի Է լուծել սոսկ փոխզիջման միջոցով. Սերբիայի վարչապետ

Armenpress 13:58, 16 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր Է սոսկ փոխզիջման միջոցով: Սեպտեմբերի 16-ին Blic թերթում հրապարակված հարցազրույցում նման վստահություն Է հայտնել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փոխզիջումային լուծումը Կոսովոյի հարցի միակ հնարավոր լուծումն Է, որի շնորհիվ թե՛ մեկ եւ թե՛ մյուս կողմը կստանա կայուն, երջանիկ ապագա, երկարաժամկետ խաղաղություն եւ բարգավաճում»,- նշել Է նա: Ըստ որում, նախարարների կաբինտեի ղեկավարի կարծիքով՝ Սերբիան պետք Է ստանա «հնարավորինս առավելագույնը, իսկ կորցնի նվազագույնը»: Բրնաբիչը հիշեցրել Է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «քաղաքական արիություն ունեցավ առաջադրելու սերբերի եւ ալբանների համաձայնության հարցը, չնայած այն բանին, որ Սերբիայում մեծամասնությունը դեմ Էր»: «Դա ծանր, հասարակական համակրանքը չվայելող, բայց միեւնույն ժամանակ միակ ճիշտ եւ պատասխանատու որոշումն Էր: Դրանով ցույց տրվեց մտահոգությունն ապագա սերունդների մասին, քանի որ գոյություն ունի վտանգ, որ սառեցված հակամարտությունը մի օր գլուխ կբարձրացնի: Ցավոք, շատ հնարավորություններ են բաց թողնվել, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10 – 15 տարի առաջ»,- ասել Է Բրնաբիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am