1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին

Armenpress 12:07, 16 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է. 

«Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր սիրելի մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ:

Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով իր ողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, հարազատ ժողովրդին ու հայրենիքին եւ խոր հարգանք էր վայելում հասարակության շրջանում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։ Թող ամենազոր Աստված լուսավորի նրա հոգին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am