«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

Armenpress 09:29, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով՝ 138  միավորով հաղթել է Կարինա Իգնատյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 24-ին Գլիվիցեում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով:

Հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։ Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն արդյունքները կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում (www.eurovision.am)՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am