Բակո Սահակյանը մասնակցել է Քարվաճառում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին

Armenpress 11:02, 15 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը մեղվաբուծության զարգացումն Արցախում համարել է հեռանկարային ոլորտներից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am