1000х90.jpg (78 KB)

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

Armenpress 17:49, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համզա բեն Լադենը սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Թրամփը հայտնել է, որ Համզա բեն Լադենը պատասխանատու է եղել տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ աշխատանքի և ծրագրավորման համար:

ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլար պարգև էր խոստացել այն մարդուն, ով տեղեկատվություն կհայթայթի Համզա բեն Լադենի վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am