1000х90.jpg (78 KB)

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում է

Armenpress 17:26, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը կիսեց միավոր մրցակից Իրանից Փարհամ Մաղսուդլու հետ և քանի որ առաջին պարտիայում առավելության էր հասել` դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ` երրորդ շրջան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն արագ և կայծակնային շախմատում կպայքարի Չինաստանից Դին Լիժենի հետ: Հաղթելու դեպքում Մովսեսյանը ևս դուրս կգա երրորդ փուլ:

Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: 

Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am