Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

Armenpress 17:22, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է «Էրմիտաժ» թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Սինանյանը կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով:

Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ թանգարանի 3 միլիոն նմուշը գերազանցող հավաքածուն համալրվել է նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներով: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված էին բացառիկ ցուցանմուշներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am