Մանեի և Սալահի գոլերն օգնեցին «Լիվերպուլ»-ին հաղթանակ տոնել

Armenpress 17:15, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլ»-ը և «Նյուքասլ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած խաղում «Լիվերպուլ»-ը 3:1 հաշվով գերազանցեց «Նյուքասլ»-ին: «Կարմիրների» կազմում դուբլ ձևակերպեց Մանեն և մեկ գոլ իր ակտիվում գրանցեց Մուհամեդ Սալահը: «Նյուքասլ»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Վիլլեմսը:

Այս տուրից հետո «Լիվերպուլ»-ը շարունակում էմնալ մրցաշարային աղյուսակի առաջատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am