«Ռեալ»-ը հաղթեց «Լևանտե»-ին Ազարի նորամուտի խաղում

Armenpress 17:03, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբ»-ին հաջողվեց 3:2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: «Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բենզեման, մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Կազեմիրոն: «Ռեալ»-ի կազմում նոր նորամուտը տոնեց Էդեն Ազարն, ով մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ռեալ»-ն ունի 8 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո»-ից  հետ է մեկ միավորով:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am