Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Armenpress 17:01, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ: Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նշեց, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am