Սերգեյ Մովսեսյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան. աշխարհի գավաթ

Armenpress 15:55, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանու նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը Լիժենի դեմ երկրորդ պատիան ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի երկրորդ պարտիայում Մովսեսյանը խաղում էր Չինաստանից Դին Լիժենի դեմ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր: Այժմ շախմատիստները կմրցեն արագ և կայծակնային շախմատում:

Լևոն Արոնյանի պարտիան դեռևս ընթացքի մեջ է:

Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:  Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am