Բելգիայի դատախազությունը կասկածում է ԱԳ նախարարին կոռուպցիայի մեջ

Armenpress 15:22, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտաքին գործերի  նախարար Դիդիե Ռեյնդերսի նկատմամբ իրականացվում է քննություն՝ կապված կոռուպցիայի մեղադրանքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է L'Echo պարբերականը:

Իրավապահ մարմիններին է դիմել «պետանվտանգության նախկին աշխատակից», ով պատմել է Ռեյնդերսի փողերի լվացման մասին: Իբր նախարարը խախտել է պետգնումների օրենքը Կոնգոյում դեսպանության շենքի կառուցման ժամանակ: Նա օգտագործել է կեղծ ընկերություններ:

Առաջիկա օրերին կորոշվի, թե արդյոք նախարարի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր կա՞ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am