Թուրքիայում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 13:52, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Չանքըրը շրջանում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնից տեղեկացնում են, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին 4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երեք րոպե անց:

Երկրաշարժերի հետևանքով տուժածներ չկան: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Անկարայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am