20 հազարով ավելացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամ վճարողների թիվը

Armenpress 14:50, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամ վճարողների թիվն ավելացել է 20 հազարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս աճը, սակայն հնարավոր է, որ ավելացել են գյուղատնտեսության մեջ զբաղվածություն ունեցող անձինք: Մենք հրապարակում ենք այն տվյալները, որոնք ստանում ենք Պետական եկամուտների կոմիտեից»,- ընդգծեց Ավետիքյանը:

«Զինծառայողների  ապահովագրության»  հիմնադրամը  գործում  է  2017  թվականի հունվարի  1-ից  Հայրենիքի  սահմանները  պաշտպանելիս  զոհված  և  վիրավորում  ստացած  հերոսների  ու  նրանց  ընտանիքների  սոցիալական  բարօրության,  կայուն  և  հավասար  ապահովագրական  հատուցումներ  տրամադրելու  նպատակով: 

2017 թվականի հունվարի 1-ից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների: Հիմնադրամի գործունեության ավելի քան 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ և կատարվել ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am